.jpg)
Ռոնալդուն կրկին վնասվա՞ծք է ստացել
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել ավարտել ընտրանու այսօր կայացած մարզումը:
Ինչպես տեղեկացնում է «A Bola»-ն, պորտուգալացին հեռացել է խաղադաշտից և հայտնվել է բժշկական անձնակազմի հսկողության տակ: Նրա ոտքը կապել են, իսկ ծնկին սառույց են դրել: Թե ի՞նչ վնասվածքի մասին է խոսքը կամ թե հին վնասվածքն է կրկին գլուխ բարձրացրել, դեռ չի տեղեկացվում:
Նշվում է միայն, որ Ռոնալդուն կարող է բաց թողնել ԱՄՆ-ի և Գանայի հավաքականների հետ կայանալիք հանդիպումները: