Ռուսաստանը քրեական գործ է հարուցել Արսեն Ավակովի նկատմամբ
18/06/2014 14:58

Ռուսաստանը քրեական գործ է հարուցել Արսեն Ավակովի նկատմամբ

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի և Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ:

Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ նրանք մեղադրվում են սպանությունների կազմակերպման, պատերազմական գործողությունների ընթացքում արգելված զենքերի կիրառման, մարդկանց առևանգման և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մեջ:

Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ քրեական գործերի հարուցումը թույլ կտա պարզել Ուկրաինայում տեղի ունեցող հանցագործությունների իրական պատկերը:

Նրա խոսքով՝ իրենք ունեն հիմնավոր փաստեր, որ այդ ամենի հետևում կանգնած է Ավակովը, Կոլոմոյսկին և նրանց կեղտոտ փողերը:
 

Ռուսաստանը քրեական գործ է հարուցել Արսեն Ավակովի նկատմամբ