Երգչուհի Շերը տեղափոխվել է հիվանդանոց
18/06/2014 19:00

Երգչուհի Շերը տեղափոխվել է հիվանդանոց

68-ամյա հայազգի հայտնի երգչուհի Շերը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին սոցիալական ցանցերից մեկում գրառում է արել ինքը՝ երգչուհին ու մանրամասնել, որ պետք է անցնի ոտքի քրոնիկ բուժման կուրս:

«Այժմ ես գտնվում եմ հիվանադանոց տանող ճանապարհին, վիրակապով և ցավազրկող դեղի ազդեցության տակ: Այդքան էլ ուրախ չէ»,- երգչուհու գրառումը մեջբերել է ivona.bigmir.net-ը:

Նշենք, որ Շերը «Dressed To Kill» մենահամերգներով մեկնել է հյուրախաղերի, որի ընթացքում ներկայացնում է իր նոր, 25-րդ ալբոմը՝ «Closer to the Truth»: Փորձերից մեկի ժամանակ նրան սկսել է անհանգստացել մի քանի տարի առաջ կոտրված ոտքը և նա տեղափոխվել է հիվանդանոց՝ հենց բեմի վրայից:

Երգչուհի Շերը տեղափոխվել է հիվանդանոց