Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18/06/2014 10:18

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի 18-20-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Հունիսի 21-22-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-20-ը էապես չի փոխվի, այնուհետև կբարձրանա 2-4 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Երևանում հունիսի 18-20-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Հունիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Երևանում ցերեկը սպասվում է +31 +33, երեկոյան +25 +27, գիշերը +16 +18 աստիճան: 

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ