«Զվարթնոցում» միջոցառում անցկացնելը արժե 200-700 հազար դրամ
18/06/2014 18:43

«Զվարթնոցում» միջոցառում անցկացնելը արժե 200-700 հազար դրամ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում միջոցառում կազմակերպելու համար սահմանված գինը տատանվում է 200-700 հազար դրամի սահմաններում՝ կախված նրանից, թե քանի ժամով է տարածքը վարձակալվում և որ ժամին: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը:

Համացանցում հայտնվել են տեղեկություններ, որ վերջերս այդ տարածքում «Պոռնո փարթի» է անցկացվել: Մ. Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ուսումնասիրում են այդ տեղեկությունները, սակայն առայժմ որևէ բան ասել չեն կարող:

Նախորդող հրապարակում՝ Պոռնո փարթի «Զվարթնոցում». Քահանան դատապարտում է տեղի ունեցածը

 

«Զվարթնոցում» միջոցառում անցկացնելը արժե 200-700 հազար դրամ