Մեկնարկեց «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության պահանջի երթ
19/06/2014 19:04

Մեկնարկեց «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության պահանջի երթ

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը պահանջի երթ է անցկացնում: Երթը մեկնարկել է Աֆրիկյանների շենքի մոտից, կգնա կառավարություն և կվերադառնա նույն տեղը:

Այս պահին երթի մասնակցիները հավաքվում են Աֆրիկյանների ակումբի մոտ: Տարածքում հավաքվել են նաև ոստիկանները:

Երթի մասնակցիները նախ կոչ արեցին մասնակիցներին չբախվել ոստիկանների հետ ու ենթարկվել նրանց պահանջներին: Ակտիվիստները թմբուկներով, ցուցապաստառներով շարժվեցին դեպի Կառավարության շենք:

Երթի մասնակիցները պահանջում են չքանդել շենքը և «Չեն քանդելու», «Աֆրկյանները՝ հանրայիան տարածք» բղավելով շարժվում են առաջ: 

Երթի մասնակցիները շրջանցեցին Հյուսիսային պողոտան  և այս պահին գտնվում են Ազատության հրապարակում, որտեղից կշարժվեն դեպի Կառավարության շենք կգնան: Ազատության հրապարակում երթի մասնակիցները հավաքվածներին կոչ արեցին միանալ իրենց և պահանջել վերականգնել այդ կառույցը:

«Մենք միայն միասին կարող ենք պահպանել մեր քաղաքը: Երևանը մերն է, Աֆրիկյանը մերն է...»:

Մեկնարկեց «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության պահանջի երթ