Երթի մասնակիցներն ուզում են տեսնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին
19/06/2014 19:37

Երթի մասնակիցներն ուզում են տեսնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության պահանջի երթի մասնակիցներն այս պահին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց:

Երթի մասնակիցները` ոստիկանների ուղեկցությամբ, շրջանցելով Ազատության հրապարակը, Աբովյան փողոցով շարժվեցին դեպի Կառավարության շենք, որտեղ նրանք պահանջեցին դադարեցնել շենքի քանդումը և սկսել վերականգնողական աշխտանքները:

«Աֆրիկյանների շենքն ունի 130 տարվա վաղեմություն: Մենք կոչ ենք անում միանալ մեզ ու պայքարել սեփական ժառանգության համար: Աֆրիկյանների շենքը չի քանդվելու»,- բարձրաձայնելով երթի մասնակիցները հասան Կառավարության շենք և սկսեցին բարձրաձայն աղաղակել և սուլել:

«Ամոթ, Ամոթ, Ամոթ, Ամոթ… Չի քանդվելու, չի քանդվելու, չի քանդվելու»….

Երթի մասնակիցները նշեցին, որ հունիսի 13 նախաձեռնության անդամները նամակով դիմել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որով պահանջել է դադարեցնել շնարարական աշխատանքները, քանի որ հանրապետական նշանակություն ունեցող այս հուշարձանի քանդում հակասում ՀՀ մի շարք օրենքներին:

«Այսօր Աֆրիկյնների շեքին որևէ վտանգ չի սպառվում և այն քանդման ենթակա չէ: Անհրաժեշտ է անվավեր ճանաչել այդ որոշումը: Մենք պահանջում ենք Կառավարությունից պահպանել Աֆրիկյանների շենքը: Մենք թույլ չենք տալու ապամոնտաժել Երևանի ամենահին շենքը: Կոչ ենք անում Կառավարությանը կատարել ստաձնած միջազգային պարտավորությունները և պահապանել այդ կառույցը: Հակառակ դեպքում՝ կիրականցնենք քայլեր, որով կպաշտպանենք մեր իրավունքները»,- բարձրաձայնեցին երթի մասնակցիները և լրագրողների հետ զրույցում նշեցին, որ նամակին դեռ ՀՀ Կառավարության կողմից որևէ արձագանք չկա:

Երթի մասնակիցները նշեցին նաև, որ նամակի պատասխանին կսպասեն այնքան ժամանակ, մինչև չստանան համարժեք արձագանք՝ այսինքն՝ շենքի մոտ կմնան հավաքված, մինչև դուրս չգա վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
 

Երթի մասնակիցներն ուզում են տեսնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին