ԱԺ-ում քննարկվում է կուտակայինը. 65 հազար մարդ իրավունք չունի հրաժարվել
19/06/2014 18:14

ԱԺ-ում քննարկվում է կուտակայինը. 65 հազար մարդ իրավունք չունի հրաժարվել

Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկումը:

Զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցով դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը` հետաքրքրվելով, թե ինչ է լինելու այն քաղաքացիների կենսաթոշակների ճակատագիրը, ովքեր ինչ ինչ պատճառներով չեն աշխատում կամ ժամանակ առ ժամանակ են աշխատում:

Նախարարն ի պատասխան ասաց, որ եթե քաղաքացին աշխատանքի ընթացքում երբևէ վճարում է կատարել, ապա հետագայոում կենսաթոշակ ստանում է` ըստ կատարած վճարումների:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք այս փաթեթը ուսումնասիրության ենթարկվել է և հնարավո՞ր է, որ այն նույնպես, ինչպես նախորդը, հասակասհմանադրական ճանաչվի: Ս. Ֆարմանայնը նկատեց նաև, որ հասարկության մոտ անվստահության մթնոլորտ կա. «Հայտնի է, որ եթե հասարկության մոտ վստահությունը չկա, ապա լավագույն փաթեթը կարող է անհաջողության մատնվել: Նկատի ունեցե՞լ եք սա»:

Ա. Ասատրյանն ի պատասխան ասաց, որ բոլոր օրենքները համարվում են սահմանադրական, քանի դեռ ՍԴ-ն չի ճանաչել հակասահմանդրական: Օրենսդրական փաթեթեը, նախարարի խոսքով` փորձաքննության ենթարկվել է:

Ինչ վերաբերում է վստահության ավելացմանը, ապա Ա. Ասատրյանն ասաց, որ ցավալի է, որ ավելի շատ հանրային քննարկման չենթարկվեց փաթեթը. «Հնչող տեսակտները կրում են պարզ բնույթ, խնդրի էության հետ կապված չեն լինում կոնկրետ առաջարկներ, ստացվում է, որ մենք խնդիր ունենք հանրությանն ավելի մատչելի ներկայացնելու, ավելի առարկայական, մանրամասն քննարկումներ անցկացնելու»:

Ս. Ֆարմանյանը հետաքրքրվեց նաև, թե պետական հատվածի աշխատողները իրավունք ունե՞ն դիմումի համաձայն հրաժարվել սոցվճարից: Ա. Ասատրյանն ասաց, որ պետական հատվածում աշխատող 65 հազար մարդ իրավունքն մասնակցելու են համակարգին և չեն կարող հրաժարվել:

Ինչ վերաբերում է նվազագույն աշխտավարձ ստացող աշխատողներին, ապա նախարարն ասաց, որ պետությունը` որպես գործատու, վճարելու է մասնաբաժինը. «Քաղաքացին ստանալու է այնքան աշխատավարձ, որ նվազագույն աշխատավարձից պահում չլինի»:
 

ԱԺ-ում քննարկվում է կուտակայինը. 65 հազար մարդ իրավունք չունի հրաժարվել