.jpg)
Ազար. «Համաձայն չեմ գլխավոր մարզչի հետ»
Բելգիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը համաձայն չէ իր ընտրանու գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսի այն կարծիքի հետ, որ ինքն արժանի է լինել աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստների թվում` Ռոնալդուի և Մեսսիի հետ միասին: Տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Իրավունք չունեմ խոսել այդ մասին, քանի որ ներկա պահին չեմ կարող լինել աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստների թվում: Դրա համար հարկավոր է շատ ավելի լավ հանդես գալ ու բազմաթիվ գոլեր խփել: Հարկավոր է աչքի ընկնել յուրաքանչյուր խաղում, քանի որ հենց այդպես են վարվում լավագույններն աշխարհում` Քրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին: Մյուս բոլոր ֆուտբոլիստները պետք է ձգտեն այս ամենին:
Իհարկե, հաճելի է, որ գլխավոր մարզիչն այդպես է ասում, բայց ես չէի կրկնի նրա խոսքերը»,- նշել է Ազարը: