Դել Բոսկեն պաշտոնանկ չի լինի
19/06/2014 19:26

Դել Բոսկեն պաշտոնանկ չի լինի

Մոտակա օրերի ընթացքում տեղի կունենա Իսպանիայի ֆուտբոլ ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի և Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

Խոսակցության թեման, բնականաբար, կլինի աշխարհի առաջնությունում Ֆուրիա Ռոխայի անփառունակ մրցելույթները: Բայց, ինչպես տեղեկացնում է աղբյուրը, Դել Բոսկեն կշարունակի աշխատել հավաքականում` թիմին պատրաստելով Եվրոպայի 2016 թ. առաջնությանը:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ևս պատճառներ չի տեսնում` Վիսենտեին պաշտոնանկ անելու համար և, ամենայն հանականանությամբ, կողմերը կշարունակեն համագործակցությունը:
 

Դել Բոսկեն պաշտոնանկ չի լինի