«Դուրս մեր գրպանից» ավտոերթի 7 մասնակից բերման է ենթարկվել. Լուսանկարներ
19/06/2014 17:20

«Դուրս մեր գրպանից» ավտոերթի 7 մասնակից բերման է ենթարկվել. Լուսանկարներ

Այսօր Արշակունյաց պողոտայից պետք է մեկնարկեր «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հերթական ավտոերթը, որն ըստ «Նախախորհրդարանի» Facebook-յան էջի՝ կասեցվեց դեռ չմեկնարկած:

Մի քանի մեքենաներ քարշակների միջոցով տեղափոխվեցին տուգանային հրապարակ: Ոստիկանությունից Aysor.am-ին տեղեկացրեցին, որ ոստիկանություն է բերվել 7 անձ, որոնցից 6-ի նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124 հոդվածի 22 կետով և մեկի նկատմամբ արձանագրութուն՝ 182 հոդվածով:

Նշենք, որ այսօրվա ավտոերթով վարորդները պատրաստվում էին հիշեցնել իրենց պահանջները՝ վերցնել կարմիր գծանշումները, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ:



Լուսանկարները՝ «Նախախորհրդարանի» էջից:

Նախորդող հրապարակում՝ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը վաղը բողոքի ավտոերթ կանցկացնի

«Դուրս մեր գրպանից» ավտոերթի 7 մասնակից բերման է ենթարկվել. Լուսանկարներ