Կլինսման. «Գնում ենք Մանաուս` հաղթելու համար»
19/06/2014 17:53

Կլինսման. «Գնում ենք Մանաուս` հաղթելու համար»

ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը կարծում է, որ իր սաները կարող են պարտության մատնել Պորտուգալիայի հավաքականին: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 23-ին` Մանաուսում:

«Հիմա մենք քննարկում ենք, թե ինչպես կարող ենք հաղթել Պորտուգալիայի ընտրանուն, որն ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ: Դա մեր նպատակն է և հավատում ենք մեր հաջողությանը:

Մենք ևս ունենք բավականաչափ լավ ֆուտբոլիստներ, ովքեր վստահ են իրենց ուժերին: Մտադիր չենք հանդիպումն ավարտել 1:1 կամ 0:0 հաշվով: Գնում ենք Մանաուս` հաղթելու համար»,- նշել է Կլինսմանը:
 

Կլինսման. «Գնում ենք Մանաուս` հաղթելու համար»