.jpg)
Մարադոնա. «Բրազիլիայի ընտրանին շատ է կախված Նեյմարից»
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կարծում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականը սխալ է թույլ տալիս, խաղադրույք կատարելով թիմի հարձակվող Նեյմարի անհատական գործողությունների վրա: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:
«Նեյմարն իր նոր սանրվածքով Մեքսիկայի հավաքականի հետ խաղում չէր կարող գոլ խփել: Դրա հետ մեկտեղ` նա համարվում է Բրազիլիայի հավաքականի` աշխարհի չեմպիոնի 6-րդ տիտղոսը նվաճելու գլխավոր հույսը:
Այնուամենայնիվ, բրազիլացիները վստահ չեն գործում, երբ շեշտը դնում են Նեյմարի վրա: Ամեն անգամ, երբ նրանք խաղում են կազմակերպված որևէ ընտրանու դեմ, բախվում են որոշակի խնդիրների»,- նշել է Մարադոնան: