111-ամյա կինը դպրոցական ատեստատ է ստացել (Տեսանյութ)
19/06/2014 20:11

111-ամյա կինը դպրոցական ատեստատ է ստացել (Տեսանյութ)

Վիրջինիայի նահանգից 111-ամյա Լելա Բուրդենը 1918 թ.-ին դպրոցը լքելուց հետո` այսօր դպրոցի ավարտական ատեստատ է ստացել:

Fedpost.ru-ի փոխանցմամբ` դպրոցում 111-ամյա կնոջ պատվին ավարտական տոնական երեկույթ էր կազմակեպվել, որին Բուրդենը մասնակցում էր անվասայլակով:

1918 թ.-ի Վիրջինիայի դպրոցները փակվել էին համաճարակի պատճառով: Այդ ժամանակ դպրոցական Բուրդենը չի հասցրել ավարտել դպրոցը և սկսել է աշխատել:

Դպրոցական ատեստատ ստանալու պահին կինը հայտարարել է, որ ինքը ծեր չէ, այլ երիտասարդ տիկին է:
 

111-ամյա կինը դպրոցական ատեստատ է ստացել (Տեսանյութ)