.jpg)
Կադրային ջա՞րդ՝ ոստիկանությունում
ՀՀ ոստիկանությունում կադրային տեղաշարժերը մշտապես իրականացվում են, և այդ ազատումները կարող են լինել ստուգումների, տեղափոխումների և ոստիկանությունում իրակացվող բարեփոխումների շրջանակներում, իսկ այն, որ 2 տասնյակից ավելի ոստիկան ազատվել է աշխատանքից, ավելի վաղ հայտարարվել էր: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ «Վովա Գասպարյանի՝ «օրենքով գողերի» դեմ օպերացիան ընդլայնել է շրջանակը, հիմա թիրախում թաղային հեղինակություններն են: Թե առաջին խմբի հետապնդումներն ինչ վերջնարդյունք գրանցեցին, ոստիկանությունը չի հայտնում։ Պատկերն ավելի ուշագրավ է երկրորդ թիրախային խմբի հարցում։
Օրերս ոստիկանությունում՝ հերթական ժողովներից մեկի ժամանակ, Վովա Գասպարյանը պայքարի սլաքն ուղղել է այս խմբին, ինչը համակարգում դժգոհությունների տեղիք է տվել, քանի որ թաղային հեղինակությունների հետ շատերը բարեկամական հարաբերություններ ունեն:
Օրերս նրանցից ոմանք խուզարկվել են, բերման ենթարկվել: Բայց ոստիկանապետը «պատերազմ» է հայտարարել ոչ միայն գողերին ու գողականներին, այլև համակարգին:
Վերջերս մեծ թվով պետավտոտեսուչներ են ազատվել աշխատանքից՝ Աշտարակում, Վանաձորում, Գյումրիում և Երևանում՝ միայն 1-ին գումարտակից մոտ 27 հոգի»։
Նախորդող հրապարակում՝ Վովա Գասպարյանը պատերազմ է հայտարարել օրենքով գողերին