Բակո Սահակյանն ընդունել է երգիչ Ֆելիքս Քարամյանին
19/06/2014 17:29

Բակո Սահակյանն ընդունել է երգիչ Ֆելիքս Քարամյանին

Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է պատանի տաղանդավոր երգիչ Ֆելիքս Քարամյանին և Արցախում նրա մենահամերգի կազմակերպիչներին: Այս մասին հայտնում են ԱՐցախի նախագահի մամուլի գրասենյակից:

Երկրի ղեկավարը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին Ֆելիքս Քարամյանն արդեն իսկ վայելում է հանդիսատեսի սերն ու հարգանքը և բազմաթիվ երկրպագուներ ունի նաև Արցախում: Բակո Սահակյանն ընդգծել է, որ մեր ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի խոստումնալից երգչից` մաղթելով նրան հաջողություններ և ամենայն բարիք:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
 

Բակո Սահակյանն ընդունել է երգիչ Ֆելիքս Քարամյանին