.jpg)
Վարչապետ. Լուրջ խոսակցություն եմ ունեցել մշակույթի նախարարի հետ
Գառնիում և Զվարթնոցում օրերս տեղի ունեցած միջոցառումների հետ կապված անպայման մարդիկ կպատժվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահմյանը:
«Տեղի ունեցածի վերաբերյալ ես լուրջ խոսակցություն եմ ունեցել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ և պահանջել քայլեր ձեռնարկել նման դեպքերից խուսափելու համար»,- լրագրողներին ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ աշխատանքից արդեն ազատվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչը, իսկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Նախորդող հրապարակումներ՝ Կենտրոնական բանկը՝ Գառնու տաճարի բակում անցկացրած «քեֆի» մասին
«Զվարթնոց» թանգարանի վարիչի հեռախոսին պատասխանում է խանութի վաճառողուհին