2 զինվոր է զոհվել. Դիվերսիա է եղել
20/06/2014 12:00

2 զինվոր է զոհվել. Դիվերսիա է եղել

Երեկ գիշերը ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում մահացել է ԼՂՀ քաղաքացի, պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հաստատեց նաև այն տեղեկությունը, որ այսօր առավոտյան Արարատի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զինվոր է զոհվել:

ՊՆ խոսնակը նշեց, որ այլ տեղեկատվություն առայժմ չի կարող տրամադրել:

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ երեկ գիշերը ադրբեջանական կողմը հերթական դիվերսիան է կազմակերպել Արցախ երրորդ պաշտպանական շրջանի՝ Մարտունու ուղղությամբ: Հայկական կողմին հաջողվել է հետ մղել թշնամուն:  Ըստ նախնական տեղեկությունների՝ հակառակորդը երեք զոհ ունի: 

 

 

 

2 զինվոր է զոհվել. Դիվերսիա է եղել