Ջորջ Քլունիի հարսանիքի խաչեղբայրը կլինի Բրեդ Փիթը
20/06/2014 18:37

Ջորջ Քլունիի հարսանիքի խաչեղբայրը կլինի Բրեդ Փիթը

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հարսանիքի խաչեղբայրը կլինի հայտնի դերասան Բրեդ Փիթը: Հարսանեկան արարողությունը նշանակված է սեպտեմբերին:



Արարողությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Վենետիկում: Այս մասին Us Weekly-ի հետ զրույցում պատմել է Ջորջ Քլունիի ազգականներից մեկը: Կնոջ խոսքով՝ ավելի վաղ քննարկվել է նաև ԱՄՆ-ում անցկացմելու տարբերակը, սակայն ավելի ուշ հերքվել է:

Նշենք, որ հոլիվուդյան դերասանը ամուսնանում է իրավաբան Ամալ Ալամուդդիի հետ: Հանուն հարսնացուի Քլունին պատրաստվում է տեղափոխվել Լոնդոն:

Ջորջ Քլունիի հարսանիքի խաչեղբայրը կլինի Բրեդ Փիթը