1200 երեխա ամառային հանգիստ կանցկացնի Ծաղկաձորում և Հանքավանում
20/06/2014 20:07

1200 երեխա ամառային հանգիստ կանցկացնի Ծաղկաձորում և Հանքավանում

Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան մոտ 1200 երեխա հունիսի 20-ից մինչև օգոստոսի 16-ը ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրենց հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Երեխաների ճամբարային առօրյան հագեցած կլինի մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներով, հայրենասիրական ու ճանաչողական բնույթի տարբեր դաս-խաղերով: Աղբյուրի փոխանցմամաբ՝  նախապես անհատական աշխատանք է տարվել ծնողների հետ՝ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելու և նրանց առօրյան այդ նախասիրությունների համաձայն առավել հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու համար:

Առաջին հերթափոխով ճամբար է մեկնել 325 երեխա, երկրորդ և երրորդ հերթափոխերով ճամբար կմեկնի ևս 425-ական երեխա: 

1200 երեխա ամառային հանգիստ կանցկացնի Ծաղկաձորում և Հանքավանում