Google համակարգը ճանաչել է ԼՂՀ-ն
20/06/2014 20:35

Google համակարգը ճանաչել է ԼՂՀ-ն

Միջազգային որոնողական Google համակարգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Համակարգի քարտեզում այսուհետ Արցախը նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Այս նորությունը Բաքվում արդեն աղմուկ է բարձրացրել: Ադրբեջանի ԳԱԱ-ում այս քայլը սադրանք են անվանել և ասել, որ դա իրենց երկրի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է: Ադրբեջանի սեյսմագիտական ծառայության կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշել, որ սա առաջին դեպքը չէ և այս որոնողական համակարգը 2012-ին հրաժարվեց փոխել Ղարաբաղի տեղանունների հայերեն տարբերակները:

Ժամանակին որոնողական համակարգի ներկայացուցիչները Ադրբեջանին պատասխանել էին, որ մշտապես հետևում են տարածաշրջանի փոփոխություններին և քանի դեռ Արցախն ինքնավար է, քարտեզում կնշվեն նաև տեղանունների հայերեն տարբերակները: 

Google համակարգը ճանաչել է ԼՂՀ-ն