Վարչապետը կմիջնորդի, որ «Յունիբանկը» բանակցի «Հին Էրիվանի» տիրոջ հետ
20/06/2014 15:39

Վարչապետը կմիջնորդի, որ «Յունիբանկը» բանակցի «Հին Էրիվանի» տիրոջ հետ

Aysor.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2-րդ անգամ է հանդիպել «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին՝ արդեն իր նախաձեռնությամբ:

Նա վստահեցրել է գործարարին, որ իր միջնորդությամբ գործարարն ու «Յունիբանկը» կնստեն «բանակցությունների սեղանի շուրջ»:

Այս տեղեկատվությունը հաստատեցին Մ. Տեր-Առաքելյանի մամուլի կենտրոնից՝ վստահություն հայտնելով, որ վարչապետը հավատարիմ կլինի իր խոսքին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ գործարարը կառավարության ղեկավարին ներկայացրել է իր բիզնեսի հետ կապված խնդիրները և դատական գործընթացի մանրամասները: Հանդիպումը կայացել էր Մանվել Տեր-Առաքելյանի խնդրանքով:

Նախորդող հրապարակում՝ «Հին Էրիվանի» տերը կոչ է անում Հովիկ Աբրահամյանին սատարել իրեն (Տեսանյութ)

«Հին Էրիվանի» սեփականատեր. Ես սպառնալիքներով նամակ եմ ստացել 

«Յունիբանկը» պատրաստ է վճարել «Հին Էրիվանի» աշխատակիցների պահանջած գումարը

Վարչապետը կմիջնորդի, որ «Յունիբանկը» բանակցի «Հին Էրիվանի» տիրոջ հետ