Հայտնի է Արարատում զոհված զինվորի ինքնությունը
20/06/2014 13:28

Հայտնի է Արարատում զոհված զինվորի ինքնությունը

Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: 

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նախորդոց հրապարակաում՝ 2 զինվոր է զոհվել. Դիվերսիա է եղել
 

Հայտնի է Արարատում զոհված զինվորի ինքնությունը