Նոր օրենքով դեղերը կվաճառվեն միայն դեղատոմսով
20/06/2014 18:25

Նոր օրենքով դեղերը կվաճառվեն միայն դեղատոմսով

«Դեղերի մասին» նոր օրենքը տարբերվում է հին օրենքից, այն հստակեցված է և կարգավորում է դեղերի շրջանառությունը գրանցումից մինչև իրացման ցանց»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հակոբ Թոփչյանը՝ հավելելով, որ նոր օրենքը կարգավորում է մի շարք խնդիրներ` կեղծ, անորակ, դեղերի ուտիլիզացիայի հետ կապված հարցեր:

Կեղծ դեղերի հարցն, ըստ նրա, խնդիր է ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում: Այն քրեորեն պատժելի է: 2013թ-ին հայտնաբերեվել է կեղծ դեղերի 4-5 դեպք, սակայն պատժվել են արդյոք կեղծ դեղերի հետ առնչվող անձինք, Հ. Թոփչյանը տեղյակ չէր, քանի որ կեղծ դեղի հայտնաբերումից հետո, այն հանձնել են իրավապահ մարմիններին:

Իսկ թե ինչո՞ւ է միայն 2013թ-ի տվյալները հայտնի, Հակոբ Թոփչյանը մեկնաբանեց, որ մինչև 2013 թվականը ստուգիչ օրգաններ չեն եղել, որոնք կվերահսկեին դաշտը, իսկ 2013թ-ից բացվել է առողջապահության տեսչությունը, որը իրականանցում է նաև այս գործառույթը:

Ինչ վերաբերում է դեղատոմսերի խնդրին, ապա բանախոսը նշեց, որ «Դեղերի մասին» նոր օրենքը պահանջ է դնում, որ ցանկացած դեղի համար լինի դեղատոմս, որը ևս մեկ անգամ հնարավորություն կտա դաշտը վերահսկել. «Մեկ աստիճանով կբարձրանա առողջապահության որակը` բուժական մակարդակի մեջ»:
 

Նոր օրենքով դեղերը կվաճառվեն միայն դեղատոմսով