Դադարեցվել է արգելոցների և թանգարանների տարածքների՝ վարձակալման տրամադրումը
20/06/2014 20:28

Դադարեցվել է արգելոցների և թանգարանների տարածքների՝ վարձակալման տրամադրումը

«Նկատի ունենալով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի և գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչև նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը»,- այս մասին ասված է ՀՀ մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդող հրապարակումներ՝  «Զվարթնոց» թանգարանի վարիչի հեռախոսին պատասխանում է խանութի վաճառողուհին

«Զվարթնոցի» կերուխումի պատճառով մասնաճյուղի վարիչն ազատվել է աշխատանքից

Վարչապետ. Լուրջ խոսակցություն եմ ունեցել մշակույթի նախարարի հետ

Դադարեցվել է արգելոցների և թանգարանների տարածքների՝ վարձակալման տրամադրումը