Մոնիկա Բելուչին դատի կտա թուրք գործարարին
20/06/2014 17:49

Մոնիկա Բելուչին դատի կտա թուրք գործարարին

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին դատի կտա թուրքական մի ընկերության՝ իր անունն ապօրինի օգտագործելու համար:
49-ամյա աստղին հայտնի է դարձել, որ թուրքական բիզնեսը մի քանի տարի է, ինչ օգտագործում է իր անունը:

Դերասանուհին մտադիր է գրանցել իր անունը Թուրքիայում ու պատժել խաբեբային: Բելուչիի փաստաբանը պարզել է, որ գործարանը գոյություն ունի արդեն 11 տարի, սակայն գործարար Արաֆաթ Յասզինը չի պատրաստվում ընդունել իր մեղքն ու փոխել անվանումը: Բելուչիի փաստաբանները զբաղված են դրամական փոխհատուցման վերաբերյալ հայցի նախապատրաստմամբ:
 

Մոնիկա Բելուչին դատի կտա թուրք գործարարին