«Զվարթնոց» օդանավակայանում կատարված գողությունը բացահայտվեց
20/06/2014 19:47

«Զվարթնոց» օդանավակայանում կատարված գողությունը բացահայտվեց

Հունիսի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Մանվել Գ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա խոստովանել է՝հունիսի 13-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից գողացել է ուղևորների հաշվառման ծառայության աշխատակցի բջջային հեռախոսը` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:  

«Զվարթնոց» օդանավակայանում կատարված գողությունը բացահայտվեց