.jpg)
3 մլն դրամ՝ երիկամային անբավարարություն ունեցող Ռուսլանի բուժման համար
Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի բնակիչ, 25-ամյա Ռուսլան Սարգսյանը, ով տառապում է երիկամային անբավարարությամբ, այժմ վիրահատվում է: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց նրա բժշկուհին՝ Հելեն Վարդանովնան:
Հիշեցնենք, որ Ռուսլանի մասին մենք գրել ենք բազմիցս: Հենց մեր հրապարակումներից մեկին էլ արձագանքել է մի բարերար, ով չցանկացավ հրապարակել իր անունը ու Ռուսլանի բուժման համար փոխանցել անհրաժեշտ գումարը՝ 3 մլն դրամ:
Ռուսլանի դեպքը բավականին բարդ էր. Վիրահատությունն անհրաժեշտ էր օր առաջ անել, սակայն Սարգսյանների ընտանիքը անգամ հետազոտության գումար չուներ:
Առաջին փուլով փակվեցին Ռուսլանի և նրա հոր համատեղելության հետազոտությունների ծախսերը: Բարեբախտաբար, հետազոտության արդյունքները դրական էին: Այս պահին Ռուսլանն ու նրա հայրը արդեն վիրահատարանում են:
Ավելի վաղ Aysor.am -ը հայտնել էր, որ Ռ. Սարգսյանի մայրը՝ տիկին Լյուդմիլան պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի վիրահատության համար:
Նախորդող հրապարակում՝ Մայրը պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն վիրահատության գումար չկա