Բ. Սահակյան. Առողջապահության ոլորտը կլինի ուշադրության կենտրոնում
20/06/2014 16:51

Բ. Սահակյան. Առողջապահության ոլորտը կլինի ուշադրության կենտրոնում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն և հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են առողջապահության զարգացման և այստեղ առկա խնդիրների լուծման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ առողջպահության ոլորտն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում` հավելելով, որ ֆիզիկապես առողջ հասարակություն ունենալը մեր երկրի առջեւ ծառացած գերխնդիրներից է:

Բակո Սահակյանը հատուկ ուշադրություն է դարձրել ոլորտի տեխնիկական հագեցվածությանը, կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը, ինչպես նաեւ հանրապետությունում առողջ ապրելակերպի մշակույթի արմատավորմանը`այդ և մի շարք այլ հարցերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ տալով առողջապահության նախարարության ղեկավարությանը:
 

Բ. Սահակյան. Առողջապահության ոլորտը կլինի ուշադրության կենտրոնում