Սեյրան Օհանյան. Մենք ձգտում ենք պահել հրադադարի ռեժիմը
20/06/2014 19:23

Սեյրան Օհանյան. Մենք ձգտում ենք պահել հրադադարի ռեժիմը

«Բանակում ծառայությունը բավականին բարդ է: Մենք ապրում ենք մի այնպիսի իրավիճակում, որ նախ ունենք հակառակորդ, որը հրաժարվում է վստահության մթնոլորտ ստեղծելուց և անընդհատ լարվածություն է տարածում», - լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով նախօրեին Արցախում տեղի ունեցած սահմանային միջադեպի մասին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Այս պայամաններում էլ, շարունակեց խոսքը նախարարը, մենք մեր հակառակորդի հետ շփվում ենք. «Անընդհատ փոխադարձ կրակոցներ են լինում: Անկասկած, մենք ձգտում ենք պահել հրադադարի ռեժիմը, մենք ձգտում ենք կա՛մ կանխարգելել, կա՛մ պատասխանել»:

Նախորդող հրապարակում՝ 2 զինվոր է զոհվել. Դիվերսիա է եղել

 

Սեյրան Օհանյան. Մենք ձգտում ենք պահել հրադադարի ռեժիմը