.jpg)
Ժուլիո Սեզար. «Նեյմարը Բալոտելլիից լավն է»
Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարը կարծում է, որ իր թիմակից Նեյմարը բոլոր առումներով գերազանցում է Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլիին:
«Ինտերի» կազմում հնարավորություն ունեցել եմ հանդես գալ Մարիոյի հետ: Այդ ժամանակ նա իսկական երեխա էր` 17-18 տարեկան երեխա: «Մանչեսթեր Սիթի», այնուհետև «Միլան» տեղափոխությունները նրան ավելի հասուն են դարձրել:
Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա ինձ համար նա աշխարհի 3 լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Գիտեմ այդ մասին, քանի որ հետևել եմ նրա կարիերայի աճին, շփվել եմ երկար ժամանակ, իսկ հիմա խաղում ենք նույն թիմում: Նա առաջատար է, ով համաշխարհային ֆուտբոլին շատ բան կարող է տալ:
Եթե ընտրեի, թե ով է ավելի լավը` Նեյմարը, թե Մարիոն, ապա նախապատվությունը կտայի բրազիլացուն: Նա ավելի հասուն, գրագետ և բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- նշել է Սեզարը: