.jpg)
Շարմազանովը նյարդայնացավ. «Ի՞նչ է նշանակում գալ և 70 հոգու դաս տալ»
«Ինձ մոտ տպավորություն է, թե մենք գտնվում ենք ոչ թե խորհրդարանում, այլ` տարրական դպրոցում: Մենք հարգում ենք քաղաքական բազմակարծությունը, բայց որևէ մեկին դասեր չենք տալիս, չենք վիրավորում: Ի՞նչ է նշանակում գալ և 70 հոգու դասեր տալ, խելք ցույց տալ, ասել թե կարդացած չեք…»,- Կուտակային օրենքի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ում նյարդայնացրեցին ոչ իշխանական ուժերի ելույթները:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ Ա. Մինասյանի` Հանրապետականներին ուղղված կրթվելու կոչին.
«Ի՞նչ է նշանակում` կարդացած չեք կամ մեծամասնության մեջ պեղեք և Արծվիկ Մինասյանի նման 5 պատգամավոր գտեք: Ես Ա. Մինասյանին շատ հարգում եմ, շատ խելացի, ինտելեկտուալ, հայրենասեր պատգամավոր է, բայց արդյոք հարիր է խորհրդարանում նման տոնով խոսել: Մենք մեզ թո՞ւյլ ենք տվել այս տարիների ընթացքում քաղաքական փոքրամասնության հասցեին նման հայտարարություններ անել»:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների` երկրի կործանման մասին հայտարարություններին, ապա ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում.
«Մի խոսեք այդ տոնայնությամբ: Մի նյարդայնացեք, ես հասկանում եմ, որ գուցե երեկվա ձեր ծրագրերը ձախողվեցին, և երբ քվորում ապահովվեց, դա ձեզ նյարդայնացրեց ու խառնեց ձեր խաղաքարտերը, դրա համար էլ հիմա եկել եք այս ամբիոնից ոչ թե բուն օրենսդրական նախաձեռնությունից եք խոսում, այլ վիրավորում եք: Մի վիրավորեք, խնդրում եմ ձեզ: Ապակե տան մեջ ապրողը ուրիշի վրա քար չի նետի»:
Նախորդող հրապարակում` Հարց` ՀՀԿ-ին. «Если ты такой умный, почему ты такой мертвый?»