Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
20/06/2014 11:00

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Այսօր առավելապես հյուսիսային շրջաններում, հունիսի 22-24-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ` 18-23 մ/վրկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ  հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կնվազի:

Երևանում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-24-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Երևանում ցերեկը սպասվում է +32 +34, երեկոյան +27 +29, գիշերը +20 +22 աստիճան:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով