«Զվարթնոցի» կերուխումի պատճառով մասնաճյուղի վարիչն ազատվել է աշխատանքից
20/06/2014 10:45

«Զվարթնոցի» կերուխումի պատճառով մասնաճյուղի վարիչն ազատվել է աշխատանքից

ՀՀ մշակույթի նախարարությունը տարածել է հաղորդագրություն` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների վերաբերյալ.

«Հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
 

«Զվարթնոցի» կերուխումի պատճառով մասնաճյուղի վարիչն ազատվել է աշխատանքից