.jpg)
Արայիկ Թունյանը ԱԺ դահլիճում երդում տվեց
Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Արայիկ Թունյանը քիչ առաջ խորհրդարանի դահլիճում երդում տվեց:
Նա երդվեց ապահովել սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ:
«Օգտվելով առիթից` շնորհակալութուն եմ հայտնում ԱԺ նախագահին, փոխնախագահներին, պատգամավորներին: Վստահեցնում եմ, որ ծառայել և ծառայելու է ժողովրդին»,- ասաց Ա. Թունյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին խորհրդարանում տեղի է ունեցել ՍԴ անդամի պաշտոնում Թունյանի նշանակման հարցը: Նրա նշանակմանը կողմ էր քվեարկել 65 պատգամավոր:
Նախորդող հրապարակում` Արայիկ Թունյանը նշանակվեց Սահմանադրական դատարանի անդամ