ԿԳՆ. Կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձը կբարձրանա մոտ 14%-ով
21/06/2014 16:22

ԿԳՆ. Կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձը կբարձրանա մոտ 14%-ով

Հուլիսի 1-ից կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձը կբարձրանա մոտ 14 տոկոսով: Այս մասին այսօր Facebook-ի իր էջում գրել է ԿԳՆ Արմեն Աշոտյանը: 

«Դպրոցներում և ուսումնարաններում աշխատող մանկավարժների հաշվարկային աշխատավարձը` 9 %-ով:
Քոլեջներում և արտադպրոցական հաստատություններում հաշվարկային աշխատավարձը բարձրանալու է մոտ երկու անգամ:
Բուհերում և գիտական հիմնարկներում բարձրանալու է նվազագույն աշխատավարձը:

Իհարկե, առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է շարունակել ջանքերը կրթության ոլորտում աշխատող մարդկանց աշխատավարձը բարձրացնելու համար»,- գրել է նախարարը:

ԿԳՆ. Կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձը կբարձրանա մոտ 14%-ով