.jpg)
Շառլ Ազնավուրը Մոսկվայում ծրագրում է երգել համասեռամոլների մասին
Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը Մոսկվայում կայանալիք համերգի ժամանակ հնարավոր է, որ կկատարի «Comme ils disent» երգը՝ նվիրված համասեռամոլներին: Այս մասին հայտնում է inopressa.ru-ն:
Շ. Ազնավուրը Հռոմում հուլիսի 1-ին կայանալիք համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը շարունակում է երգել և երգեր գրել, քանի որ թոշակի գնալը կբացեր «դուռ դեպի մահ»:
Հռոմից հետո Ազնավուրը համերգ է ունենալու Մոսկվայում և դրա հետ կապված նրան հարց է ուղղվել՝ արդյոք կատարելո՞ւ է «Comme ils dissent» երգը մի երկրում, որը ղեկավարում է Վլադիմիր Պուտինի կողմից և այժմ էլ ոտնահարվում են համասեռամոլների իրավունքները:
«Պուտինի դիրքորոշումը սխալ է: Չի կարելի դատապարտել հասարակության մի ողջ խմբի: Իհարկե, ես նախատեսում եմ կատարել երգս: Բայց եթե ինձ ուղիղ խնդրեն չկատարել այդ երգը, մտքերիս ընթացքը հետևյալը կլինի, որ ես հարևան երկրի դեսպանն եմ, որին օգնում է Ռուսաստանը, և չեմ ուզում խնդիրներ ստեղծել: Ես մինչև վերջին պահը կմտածեմ, բայց, հնարավոր է, նրանք մոռանան ինձ խնդրել այդ մասին»,-ասել է նա: