Դել Բոսկե. «Կփորձեմ ճիշտ որոշում կայացնել»
21/06/2014 14:44

Դել Բոսկե. «Կփորձեմ ճիշտ որոշում կայացնել»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում իր թիմի անհաջող մրցելույթներն իրեն չեն ստիպի թողնել Ֆուրիա Ռոխան և ինքը կշարունակի համագործակցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ միասին կփորձեմ ճիշտ որոշում կայացնել: Ես միշտ կպաշտպանեմ այս ֆեդերացիային և ֆուտբոլն ընդհանուր առմամբ: Ուզում եմ, որ ամեն ինչ ճիշտ լինի: Եթե զգամ, որ խանգարում եմ, անմիջապես կհեռանամ:

Սեպտեմբերից կսկսվի Եվրոպայի առաջնության որակավորման փուլը: Անհրաժեշտ է, որ այս երկրի ֆուտբոլում ամեն ինչ նորմալ լինի, ուստի ճիշտ որոշում կկայացնենք»,- նշել է Դել Բոսկեն:
 

Դել Բոսկե. «Կփորձեմ ճիշտ որոշում կայացնել»