Լեդի Գագան մեղադրվում է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար
21/06/2014 14:52

Լեդի Գագան մեղադրվում է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպությունը երգչուհի Լեդի Գագային մեղադրել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Նշենք, որ երգչուհին Facebook-յան իր էջում տեղադրել է այս լուսանկարը:

Օգտատերերը նշել են, որ Գագան չպետք է նման քայլ աներ: Ֆրանսիական բուլդոգ Էյշայի լուսանկարը երգչուհին հրապարակել է հունիսի 18-ին: 

«Լեդի Գագան կարող է զարդարվել ինչպես ուզում է, հագնել անհարմար հագուստ, բայց Էյշայի կարծիքը ոչ ոք չի հարցրել»,- հայտարարել են PETA-ի ներկայացուցիչները: Նրանց կարծիքով՝ շան լավագույն զարդը վզկապն է:

Նշենք, որ Էշյայի լուսանկարը հավանել է 400 հազար մարդ:

Առաջին անգամ չէ, որ Լեդի Գագան հայտնվում է PETA-ի տեսադաշտում: 2010 թվականին կազմակերպությունը դատապարտել է երգչուհուն՝ հում մսից հագուստ կրելու համար, 2012-ին՝ մորթե շարֆ կրելու համար:
 

Լեդի Գագան մեղադրվում է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար