11-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է
21/06/2014 15:00

11-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է

Հունիսի 20-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Կոմիտասի փողոցի և Երևանյան խճուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կատարվում է քննություն:
 

11-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է