«Քանաքեռ ՀԷԿ»-ի ջրանցքում դի է հայտնաբերվել
21/06/2014 15:32

«Քանաքեռ ՀԷԿ»-ի ջրանցքում դի է հայտնաբերվել

Այսօր՝ ժամը 13.24-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Քանաքեռ ՀԷԿ»-ի ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

«Քանաքեռ ՀԷԿ»-ի ջրանցքում դի է հայտնաբերվել