.jpg)
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Այսօր սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 22-25-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանայսօր կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-25-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Երևանում ցերեկը սպասվում է +34 +36, երեկոյան +28 +30, գիշերը +20 +22 աստիճան: