27 ակտիվիստներից 26-ը բաց են թողնվել
23/06/2014 19:51

27 ակտիվիստներից 26-ը բաց են թողնվել

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին բերման ենթարկված 27 ակտիվիստներից 26-ը բաց են թողնվել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանը՝ հավելելով, որ մի ակտիվիստի նկատմամբ վարչական վարույթ է կազմվել:

Հիշեցնենք, որ այսօր էլեկտրաէներգիայի սականգնի հնարավոր բարձրացման դեմ պայքարող նախաձեռնության անդամներից 27-ը ոստիկանություն բերման էին ենթարկվել:

Հավելենք նաև, որ այսօր ոստիկանական բաժանմունք էր այցելել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
 

27 ակտիվիստներից 26-ը բաց են թողնվել