Վիճաբանություն՝ երթուղայինում. 4 երիտասարդ բերման է ենթարկվել
23/06/2014 19:28

Վիճաբանություն՝ երթուղայինում. 4 երիտասարդ բերման է ենթարկվել

Հունիսի 22-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ թիվ 44 համարի երթուղայինում 4 երիտասարդ վիճաբանում և հարվածում են մի երիտասարդի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վիճաբանող 4 երիտասարդները բերման են ենթարկել բաժին:

Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը` Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, ով հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Կատարվում է հետաքննություն:  

Վիճաբանություն՝ երթուղայինում. 4 երիտասարդ բերման է ենթարկվել