.jpg)
Գիտնականները պարզել են, թե ինչպես է սթրեսը հանգեցնում սրտի կաթվածի
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, թե ինչպես է սթրեսը հանգեցնում սրտի (ինֆարկտ) և գլխուղեղի (ինսուլտ) կաթվածների: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ սթրեսի ազդեցության ներքո մարդու մարմինը սկսում է արտադրել արյան ավելի շատ սպիտակ բջիջներ:
Մարդու բնականոն վիճակում, սպիտակ բջիջները պայքարում են վարակների դեմ, բայց եթե դառնում են շատ, նրանք կառչում են զարկերակների պատերից` նվազեցնելով արյան հոսքը և նպաստելով զարկերակակային տրոմբների առաջացմանը:
Հետազոտողները հատկապես ուսումնասիրել են այն մարդկանց արյան սպիտակ բջիջների մակարդակը, ովքեր մշտապես ենթարկվում են սթրեսի, մասնավորապես` ուշադրության կենտրոնում են եղել վերակենդանացման բաժանմունքի բուժքույրերը: