Դուբայ-Երևան չվերթով ՀՀ է բերվել թրաֆիքինգի գործով հետախուզվողը (Տեսանյութ)
23/06/2014 19:40

Դուբայ-Երևան չվերթով ՀՀ է բերվել թրաֆիքինգի գործով հետախուզվողը (Տեսանյութ)

Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել միջազգային հետախուզման մեջ գտնվող 1979 թ. ծնված Հերիքնազ Խաչատրյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Նա անցյալ տարվա օգոստոսի 12 –ից հետախուզման մեջ է գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 132 Հոդվածի 3 կետի 1 կետի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:

Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում: