Ողբերգական ավտովթար` Ծաղկաձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր
23/06/2014 10:33

Ողբերգական ավտովթար` Ծաղկաձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ ժամը 14.35-ին, ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մարիոտ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորակը:

Նախնական տվյալներով կա 1 զոհ և 1 տուժած: Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոմեքենայի հոսանքազրկում, գազազրկում և օգնել են ավտոմեքենան տեղափոխել քարշակի վրա: 

Ողբերգական ավտովթար` Ծաղկաձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր