.jpg)
Նանի. «Անհրաժեշտ է հանգստանալ և վերլուծել կատարվածը»
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուիշ Նանին մեկնաբանել է ԱՄՆ-ի ընտրանու հետ հանդիպումը: Նանին արդեն 5-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, սակայն արդյունքում նրա թիմը, որպես պատասխան, երկու գնդակ բաց թողեց: Եվ միայն խաղավերջում Սիլվեստրե Վարելայի դիպուկ հարվածը պորտուգալացիներին ոչ-ոքի (2:2) պարգևեց:
«Մենք հիասթափված ենք: Ուզում էինք հաղթել` աշխարհի առաջնությունում ելույթները շարունակելու հնարավորություն պահպանելու համար: Հիմա դա անելը շատ դժվար կլինի,- Նանիի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Այժմ անհրաժեշտ է հանգստանալ և վերլուծել կատարվածը: Հնարավորը պետք է անենք` խմբից դուրս գալու համար, սակայն դա հիմա, ցավոք, միայն մեզանից կախված չէ»: