«Սպարտակը» մեկնել է Գերմանիա
23/06/2014 18:35

«Սպարտակը» մեկնել է Գերմանիա

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները մինչև հունիսի 29-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն գերմանական Նյուրնբերգում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Այսօր երեկոյան թիմն առաջին պարապմունքը կանցկացնի: Մոսկվացիները հավաքի շրջանակներում նաև երկու ստուգողական հանդիպում կանցկացնեն: Հունիսի 26-ին «Սպարտակը» կմրցակցի ԱՄԷ-ի օլիմպիական ընտրանու հետ, իսկ 3 օր անց կխաղա դանիական «Բրոնդբյուի» հետ:

Այնուհետև «Սպարտակը» կմեկնի Շվեյցարիա, որտեղ կմնա մինչև հուլիսի 11-ը:

Նշենք, որ հավաքին դեռ չեն մասնակցում հարձակվողներ Լուկաս Բարիոսը և Յուրա Մովսիսյանը: Առաջինն սպասում է երեխայի ծննդյանը և մոտ ժամանակներս կմիանա թիմին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Սպարտակի» մարզչական շտաբի տրամադրության տակ կլինի հունիսի 26-ին:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը լուրջ վնասվածք ունի, իսկ Կիմ Չելստրեմը հուլիսի 1-ին «Սպարտակ» կվերադառնա «Արսենալից», որտեղ խաղում էր վարձավճարի հիմունքներով:

«Սպարտակը» մեկնել է Գերմանիա