Հայ պատգամավորը հաղթեց Մագնուս Կարլսենին
23/06/2014 13:53

Հայ պատգամավորը հաղթեց Մագնուս Կարլսենին

Հայ պատգամավորը շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին պարտության մատնեց Երևանում:

Նշենք, որ Կարլսենին Հայաստանում հյուրնկալել էր Լևոն Ահարոնյանը:

Չեմպիոնը նախօրեին այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, այնուհետև Գաֆէսճեան կենտրոնում բլից սեանս անցկացրել, որի ժամանակ ունեցավ մեկ պարտություն, նրան հաղթեց ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Մրցմանը մասնակցեցին նաև ՀՀԿ-ականներ Սամվել Ֆարմանյանն ու Արաիկ Հովհաննիսյանը և ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը:

Պատգամավորը ինքն էլ անակնկալի էր եկել իր հաղթանակից: Նշեց, որ պատանեկության տարիներին զբաղվել է շախմատով:

Նշենք, որ Մագնուս Կարլսենն ու Լևոն Արոնյանը Տաթևի վանքում սեանս կանցկացնեն նաև վանականների հետ:
 

Հայ պատգամավորը հաղթեց Մագնուս Կարլսենին